Martin Codax en 55 idiomas – Armenio

I

Ալիքներ՝ Վիգոյի ծովի,
Տեսե՞լ եք իմ ընկերոջը։
Ա՜խ, Աստված, շո՞ւտ կգա։

Ալիքներ բորբոքված ծովի,
Տեսե՞լ եք իմ սիրահարին։
Ա՜խ, Աստված, շո՞ւտ կգա։

Տեսե՞լ եք իմ ընկերոջը,
Ում մասին ես հոգում եմ։
Ա՜խ, Աստված, շո՞ւտ կգա։

Տեսե՞լ եք իմ սիրահարին,
Ով խնամում է ինձ։
Ա՜խ, Աստված, շո՞ւտ կգա։

II

Մի լուր ստացա.
Իմ ընկերն է գալիս։
Երթամ, մայր, Վիգոյին։

Ինձ լավ լուր հասավ,
Իմ սիրահարն է գալիս։
Երթամ, մայր, Վիգոյին։

Ապա իմ ընկերն է գալիս,
Եվ գալիս է առողջ ու ողջ։
Երթամ, մայր, Վիգոյին։

Ապա իմ սիրահարն է գալիս,
Եվ արքայի բարեկամ։
Երթամ, մայր, Վիգոյին։

Ապա գալիս է առողջ ու ողջ,
Եվ արքայի բարեկամ։
Երթամ, մայր, Վիգոյին։

Ապա կգա ողջ ու առողջ՝
Եվ արքայից զրկված։
Երթամ, մայր, Վիգոյին։

III

Իմ գեղեցիկ քույր, ե՛կ ինձ հետ
Վիգոյի եկեղեցին, ուր ծովը դուրս էր ելած։
Եվ նայելու ենք ալիքներին։

Իմ գեղեցիկ քույր, ե՛կ բարով
Վիգոյի եկեղեցին, ուր խիզախ էր ծովը։
Եվ նայելու ենք ալիքներին։

Վիգոյի եկեղեցին, ուր ծովը դուրս է ելած։
Եվ կգան այնտեղ մայրս ու ընկերս։
Եվ նայելու ենք ալիքներին։

Վիգոյի եկեղեցին, ուր խիզախ է ծովը,
Եվ այնտեղ կգան մայրս և սիրահարս։
Եվ նայելու ենք ալիքներին։

IV

Ա՜խ, Աստված, եթե հիմա գիտնայիր, ընկերս,
Որքա՜ն մենակ եմ զգում Վիգոյում։
Եվ անցնում եմ սիրահարված։

Ա՜խ, Աստված, եթե հիմա գիտնայիր, սիրահարս,
Որքա՜ն մենակ եմ մնում։
Եվ անցնում եմ սիրահարված։

Որքա՜ն մենակ եմ զգում Վիգոյում,
Եվ ո՛չ մեկին ունեմ ինձ հետ։
Եվ անցնում եմ սիրահարված։

Եվ ո՛չ մեկին ունեմ ինձ հետ,
Մենակ իմ աչքերը, որ ինձ հետ են լացում։
Եվ անցնում եմ սիրահարված։

Եվ ո՛չ մեկին ունեմ մոտս,
Հազիվ աչքերս, որ լացում են միասին։
Եվ անցնում եմ սիրահարված։

V

Նրանք, ովքեր գիտեն սիրել մեկ ընկերոջ,
Եկեք ինձ հետ Վիգոյի ծովափ,
Եվ կտեսնեք իմ ընկերոջը։

Ովքեր գիտեք սիրել մի սիրահարի,
Եկեք ինձ հետ բորբոքված ծովի մոտ։
Եվ լողալու ենք ալիքներում։

Եկեք ինձ հետ Վիգոյի ծովափ,
Եվ կտեսնեք իմ ընկերոջը։
Եվ լողալու ենք ալիքներում։

Եկեք ինձ հետ բորբոքված ծովի մոտ,
Եվ տեսնելու ենք իմ սիրահարին։
Եվ կլողանք ալիքներում։

VI

Սուրբ Բակունում՝ Վիգոյում,
Գեղեցիկ մարմին էր պարում։
Ունե՛մ սեր։

Վիգոյում, սուրբ Բակունում,
Նիհար մարմին էր պարում։
Ունե՛մ սեր։

Պարում էր գեղեցիկ մարմին,
Որ երբեք չի ունեցել ընկեր։
Ունե՛մ սեր։

Պարում էր նիհար մարմին,
Որ երբեք չի ունեցել սիրահար։
Ունե՛մ սեր։

Որ երբեք չի ունեցել ընկեր,
Բացի սուրբ Բակունից, Վիգոյում։
Ունե՛մ սեր։

Որ երբեք չի ունեցել սիրահար,
Բացի Վիգոյում՝ սուրբ Բակունից։
Ունե՛մ սեր։

VII

Ա՜խ, ալիքներ, որ ես եկա դիտելու,
Մի՞թե չեք կարող պատմել՝
Ինչո՞ւ է ընկերս ուշանում՝ առանց ինձ։

Ա՜խ, ալիքներ, որ ես եկա տեսնելու,
Մի՞թե չեք կարող ասել՝
Ինչո՞ւ է ընկերս ուշանում՝ առանց ինձ։

 


logoUvi
LogoDeputacion